ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունն ի աջակցություն Տավուշի երթ է անցկացնում

Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունն ի աջակցություն Տավուշի երթ է անցկացնում

Երևանում այս պահին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի իրազեկման երթ է անցկացնում: Երթը մեկնարկեց Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից` ուսանողական այգուց։
 
«Մենք դեմ ենք միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին և մեր աջակցություն ենք հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մի եղեք անտարբեր, միացեք»,–բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
 
Երտասարդներն իրենց ձեռքում պաստառներ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարներով։
«Ոտքի կանգնեք, քանի դեռ ուշ չէ», «Մեր կռիվը միայն Տավուշում չէ», «Հաջորդը Գեղարքունիքը, Սյունիքն է լինելու, համախմբվեք»,–վանկարկում են երիտասարդները։
 
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ լռությունը հավասարազոր է դավաճանության։
Նրանցից մի փոքր խումբ մուտք գործեց Երևանի պետական համալսարանը ` ուսանողերին թռուցիկներ բաժանելու, միևնույն ժամանակ՝ դասապրոցեսը չխանգարելու համար։

  • Կիսվել: