կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին, ապա հայտնվել հետիոտնի ճանապարհին ու բախվել քարերին

Երևանում 27-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին, ապա հայտնվել հետիոտնի ճանապարհին ու բախվել քարերին

Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյուշա Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում՝ դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, բախվել է բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատված ու բախվել քարերին։

ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: