երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանն ընդգրկվել է Ֆորբսի՝ աշխարհի չգնահատված քաղաքների տասնյակում

Երևանն ընդգրկվել է Ֆորբսի՝ աշխարհի չգնահատված քաղաքների տասնյակում

Երևանը ներառվել է Ֆորբսի՝ չգնահատված վայրերի տասնյակում, ուր կարելի է այցելել 2020 թվականին: Ցուցակում ներառված են նաև Կոլոնիա-դել-Սակրամենտոն, Ուրուգվայը, Կոն Դաոն, Վիետնամը, Լագոսը, Նիգերիան, Մոնդուլկիրին, Կամբոջան, Պունտա Գորդան , Բելիզը, Ռոտերդամը, Նիդերլանդները, Սան-Անտոնիոն, Տեխասը. Սանտյագոն, Չիլին և Տելչը, Չեխիան:

«Չի կարելի ասել, որ այս ուղղություններն անծանոթ են լավատեղյակ ճանապարհորդներին և հաճախ թռչող ուղևորներին, պարզապես դրանք ավելի մեծ վստահության են արժանի, քան ստանում են»,-գրում է Ֆորբսը:

«Հայտնի լինելով որպես աշխարհում ամենահին քրիստոնեական երկիր՝ Հայաստանն ամենահայտնի վայրերից մեկն է՝ իր փառահեղ եկեղեցիների ու վանքերի ավերակներով՝ ճանաչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որը դուք կարող եք այցելել»,-տեղեկացնում է Forbes Advises-ը: 

«Մայրաքաղաք Երևանը առանց ընդհատման բնակեցված ամենահին քաղաքներից մեկն է աշխարհում և հայտնի է դեպի լեռներ նայող իր փառահեղ տեսարաններով: Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշն է, հայտնի են նաև արարատյան բրենդին ու գինին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք՝ հրաբխային վարդագույն տուֆի համար, որով կառուցված է ճարտարապետական կոթողների մեծ մասը»,-ասված է հոդվածում

 

Հեղինակն առաջարկում է հետևել Քիմ Քարդաշյանի խորհրդին և կանգ առնել The Marriott Yerevan-ում՝ տպավորիչ շենքում, որի կամարաձև պատուհանները նայում են  դեպի Հանրապետության հրապարակ: Ճաշելու համար Dolmama-ում համար վերցրեք. այդտեղ եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիեք են Հիլարի Քլինթոնը, Ուելսի արքայազն չարլզը և Ժերար Դեպարդյեն: Այստեղի ճաշացանկում հայկական այնպիսի ճաշատեսակներ կան, ինչպիսիք են սմբուկից պատրաստված տապակած ռուլետները, գառան մսից տարտար և ռագու՝ ճագարի մսից:

  • Կիսվել: