կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու համար վարկ է անհրաժեշտ վերցնել, Երևանի բյուջեն այդքան գումար չունի. Հայկ Մարության

Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու համար վարկ է անհրաժեշտ վերցնել, Երևանի բյուջեն այդքան գումար չունի. Հայկ Մարության

Կառավարության հետ եկել ենք համաձայնության, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծվելու է վարկի միջոցով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, տրանսպորտային խնդիրը լուծելու համար պահանջվող գումարը մեծ է, և Երևան համայնքն այդքան գումար չունի՝ սեփական միջոցներով հարցը լուծելու համար:

«Կառավարությունն այս հարցում օգնում է համայնքին: Եղել են քննարկումներ՝ որտեղից, ինչ ֆորմատով, ինչպիսի վարկ է լինելու և այլն: Հարցերը բազմաթիվ են՝ գումարներն են մեծ, պատասխանատվությունն է բարձր: Ի վերջո տրանսպորտայի համակարգը պետք է ճիշտ աշխատի, միայն ավտոբուսներ գնելով չէ: Մի փոքր երկար է տևում, բայց կարծում եմ, որ այդքան էլ երկար չէ՝ հաշվի առնելով խնդրի մեծությունը», -ներկայացրեց քաղաքապետը:

Նա ասաց, որ այս պահին չի կարող ասել՝ որ կազմակերպությունից և ինչ տոկոսադրույքով ու որքան վարկ կվերցնեն: Նրա խոսքով, այդ մանրամասները հայտնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

  • Կիսվել: