երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապերի ու այլ կերպարների կողմից ծառայությունների մատուցման արտոնագրման ստուգատես

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապերի ու այլ կերպարների կողմից ծառայությունների մատուցման արտոնագրման ստուգատես

Ամանորի և սուրբծննդյան տոնակատարություններին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է թեմատիկ կերպարների (Ձմեռ պապ, Ձյունանուշ, հեքիաթի հերոս, մուլտհերոս և այլն) կողմից ծառայությունների մատուցման արտոնագրման ստուգատես:
Ստուգատեսը կկայանա Երևանի քաղաքապետարանում, ս.թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-17:00-ն:
Տեղեկությունների և մասնակցության համար զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն՝ 011-514-197 կամ 011-514-214 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: