շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ծուխ է նկատվել

Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ծուխ է նկատվել

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ժամեր առաջ քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում` ճաշարանի հատվածում ծուխ է նկատվել։

«Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավելեւս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»,-գրել է Հակոբ Կարապետյանը

  • Կիսվել: