Երևանի կենդանաբանական այգու տնօրենից բացի` որևէ մեկը աշխատանքից ազատման դիմում չի գրել. Կարապետյան
Երեւանի կենդանաբանական այգում, բացի տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, ՈՐԵՎԷ ՄԵԿԸ աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հավելելով.
«Խնդրում եմ լրատվամիջոցներին՝ չտարածել դեղին կայքերի արտադրած ապատեղեկատվությունը»: