երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է Ամանորի միջոցառումներին

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է Ամանորի միջոցառումներին

Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Այգին աշխատակիցների և այցելուների ջանքերով տոնական տեսք է ստանում։ Իսկ հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։

Այդ օրը կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։

Ծրագրի ընթացքում մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու այգում կազմակերպվող ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերին, ստանալու տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր և մրցույթներ։

Ծրագրին հրավիրվել են նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սաները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, «Քայլ առաջ» հիմնադրամի շահառուները, Երևանի կենդանաբանական այգում անցկացված հիպոթերապիայի մասնակիցները և «Լուսե» կենտրոնի սաները:

https://www.youtube.com/watch?time_continue=15&v=JawLMLnULak&feature=emb_title
  • Կիսվել: