երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանի հյուրանոցներից մեկում ԱՄՆ քաղաքացի է մահացել

Երևանի հյուրանոցներից մեկում ԱՄՆ քաղաքացի է մահացել

Դեկտեմբերի 13-ին շտապօգնության խումբը կանչով մեկնել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայուրանոցներից մեկը, որպեսզի օգնություն ցուցաբերի մոտ 55-ամյա մի տղամարդու, հայտնում են ոստիկանությունից։

Ըստ շրջանառվող լուրերի՝ հյուրանոցում իջևանած զբոսաշրջիկը նախքան շտապօգնության ժամանումն արդեն մահացած է եղել։ Լուրեր են շրջանառվում նաև, որ տղամարդու հետ հյուրանոցում մի աղջիկ է գտնվել, որը տեսել է, թե ինչպես է տղամարդու ինքնագացողությունը վատանում, փորձել է ինչ-որ կերպ օգնել, սակայն ապարդյուն։

Մահացած տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր։ Նրա մահվան հստակ պատճառները հայտնի կդառնան համապատասխան փորձաքննություններից հետո։

  • Կիսվել: