ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Երեւան Սիթի»-ի տանիքում ծուխ է նկատվել, մեկնել է վեց մարտական հաշվարկ

«Երեւան Սիթի»-ի տանիքում ծուխ է նկատվել, մեկնել է վեց մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օհանովի փողոցում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետի հացատան ծխնելույզից դուրս եկող ուժեղ ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

  • Կիսվել: