երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված

Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված

Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով։
 
Ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: