կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևան համայնքը կհոգա Նոր Արեշում պայթյունի հետևանքով մահացած 2 մարդու հուղարկավորության ծախսերը

Երևան համայնքը կհոգա Նոր Արեշում պայթյունի հետևանքով մահացած 2 մարդու հուղարկավորության ծախսերը

Երևան համայնքը կհոգա Նոր Արեշում պայթյունի հետևանքով մահացած 2 մարդու հուղարկավորության ծախսերը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։

Պայթյունի հետևանքով մահացել էին 2 քաղաքացիներ։

  • Կիսվել: