Երեկ առավոտյան «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է ԲԿ, նա վերակենդանացման բաժանմունքում է. «Որդիների Կանչ» ՀԿ
Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն:
«Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,-ասված է հաղորդագրության մեջ: