երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երբեմն տպավորություն է ստեղծվում՝ ավելի լավ է ոչ մի բան չանել և բոլորն իրենց յուղի մեջ տապակվեն. Փաշինյան

Երբեմն տպավորություն է ստեղծվում՝ ավելի լավ է ոչ մի բան չանել և բոլորն իրենց յուղի մեջ տապակվեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօր նիստում հայտարարեց, որ կառավարությունը բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների։

«Մենք նպատակաուղղված են ՀՀ-ում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ։ Փառք Աստծո, դա սկսել է մեզ մոտ ստացվել, բայց բախվում ենք որոշ խնդիրների, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ ինչի իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, որ բոլորը՝ համակերպված հուսահատության հետ, ինչպես նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանում 30 տարի կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ գործողությամբ, եթե նման փորձ արվի երկիրը կկանգնի կոլապսի և ձախողումների առաջ։

«Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝  հերթ կանգնելու գործում, միշտ բոլորն աշխատել են հնարավորինս շուտ վազել ու բռնել ծառայությունը մատուցողի կոկորդից, ինչը լուրջ քաղաքակրթական խնդիր է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ տարբեր կառույցներում հերթը կարգավորող մեքենաների մասին՝ կարևորելով դրանց դերը։

 

 

 

 

  • Կիսվել: