երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Ստրասբուրգ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

  1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2024 թվականի մարտի 11-15-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1492-րդ հանդիպմանը (1492th (Human Rights) meeting CM-DH) մասնակցելու նպատակով:
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղվողների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
  3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: