ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրել է տնօրենի նորանշանակ տեղակալներին

Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրել է տնօրենի նորանշանակ տեղակալներին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ Է. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի։

  • Կիսվել: