շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Ջերմուկում կազմում է 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Ջերմուկում կազմում է 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և  նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156սմ, Ջերմուկում՝ 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ,  մյուս լեռնային մարզերում՝ 20-50սմ։

Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը։

Այս պահի դրությամբ հանրապետության առանձին շրջաններում տեղումները շարունակվում են։  Մարտի 20-ի կեսօրից հետո  տեղումները կարճ ժամանակով կդադարեն։ Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումներ կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով։

  • Կիսվել: