երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, կփոխանցեմ. Խաժակյան

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, կփոխանցեմ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:

Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում …

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, դրանք կփոխանցեմ»:

 

  • Կիսվել: