ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Դրանից բացառապես շահելու են այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ. Մակունցը՝ ծննդատների փակման մասին

Դրանից բացառապես շահելու են այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ. Մակունցը՝ ծննդատների փակման մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներ հետ զրույցում ասել է, որ ինքն է հրավիրել Թորոսյանին։ Նրա խոսքով, կանոնադրության համաձայն, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, և առհասարակ, ցանկացած ոք կարող են ներկա գտնվել. «Իմ հրավերով այստեղ ներկա էին այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, սակայն կառավարության կամ վարչության անդամ են»։

Անդրադառնալով ծննդատների փակմանը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե խմբակցությանը չի անհանգստացնո՞ւմ ծննդատների փակման հարցը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Խմբակցության անդամների և Թորոսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը։ Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ։ Մեզ բավարարել և գոհացրել է նախարարի պատասխանը»։

  • Կիսվել: