երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Դռան փականից կախված 10-ամյա երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա․ Գևորգ Դերձյան

Դռան փականից կախված 10-ամյա երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա․ Գևորգ Դերձյան

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա: Այս մասին հայտնում է  հայտնել է «Սուրբ Աստվածամար» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված:

Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

 Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: