երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ

«Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ

«Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

«Մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը)»,- տեղեկացնում են ԱԱԾ-ից:

Հունվարի 5-ին ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնելու կեղծ լուրեր հրապարակելու և տարածելու համար ձերբակալվել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատերը: Նա հունվարի 3-ին իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակել ռ այն, որ իբրև թե  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի՝ Ղասեմ Սոլեյմանիի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

  • Կիսվել: