երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու շրջան․ Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու շրջան․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր գրած հոդվածներից մի հատված․

«Այս հոդվածը գրել եմ 2016 թվականի դեկտեմբերին:

....Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը եւ դրան հաջորդող եւս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ:

Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու եւ գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան:

Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից եւ ընկնում սթրեսի մեջ:

Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները,կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին:

Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, եւ եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր եւ անհնար ամեն ինչ:

Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:

Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները:

Բայց նախաամանորյա ասուլիսների եւ հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել եւ թունավորվել.....»:

  • Կիսվել: