շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, բավարարել է  Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ միջնորդության քննությունը դատարանում սկսվել է այսօր։ Նարեկ Սարգսյանը, որը հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին։

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝  հարուցված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Սարգսյանը Պրահայում հայտնաբերվել է 2018-ի դեկտեմբերին՝  ըստ ոստիկանության հաղորդման՝  «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ կեղծ անձնագրով, և մեկ տարի անց արտահանձնվել է Հայաստանին։

  • Կիսվել: