DAF բեռնատարը մերկասառույցի պատճառով մկրատաձև փակել է ճանապարհը. երթևեկությունը դարձել է դժվարանցանելի
Մարտի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով Վայոց ձորի և Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներում երթևեկությունը դժվարանցանելի էր դարձել, հաղորդում է Shamshyan.com-ը:
«Սարավան» կոչվող հատվածում մի քանի կիլոմետրանոց հատված մերկասառույց էր: DAF մակնիշի բեռնատարը մի քանի ժամ, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ» էր արել, ինչի համար էլ ճանապարհը դարձել էր դժվարանցանելի։