երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գործի մեջ ես ընկերներ չունեմ. Մարության

Գործի մեջ ես ընկերներ չունեմ. Մարության

Դե ասացի, չի եղել էդպիսի բան, էլ ո՞նց ասեմ, դատախազությունը կգա, ոստիկանությունը կգա, իրենք բոլորը իրենց գործերը կանեն: Այս մասին այսօր Հանրապետության հրամպարակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով այն մասին, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ ինքն արձակուրդ գնալու հետ  կապված կեղծիք է թույլ տվել:

Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանապետը քաղաքապետի ընկերն է, քաղաքապետն ասաց. «Գործի մեջ ես ընկերներ չունեմ, իմ գործունեությունից, մեկ տարի ես աշխատել եմ, ամենաշատը տուժել են իմ ընկերները»:

Իսկ հարցին, թե արդյոք նա միջնորդել է, որ Արման Սարգսյանը ոստիկանապետ նշանակվի, ասաց. «Իհարկե, ոչ, ինչի՞ մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Երեւանի քաղաքապետարանում առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու:

  • Կիսվել: