երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցավդ տանեմ ես «Կամազ»-ների հետ գործ չունեմ. Ալեքսանյանը՝  քաղաքապետարանին նվիրած բեռնատարների մասին

Ցավդ տանեմ ես «Կամազ»-ների հետ գործ չունեմ. Ալեքսանյանը՝ քաղաքապետարանին նվիրած բեռնատարների մասին

Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Ալեքսանյանի խոսքերով, արդեն ասել են, թե ով է նվիրել «Կամազ»-ները, այդ ընկերությունն իր հետ կապ չունի:

 

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ»  ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է.

«Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բարձրաձայնել էր քաղաքապետարանի որոշ ծառայությունների դիմաց գործարար Սամվել Ալեքսանյանի, ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվղ Գագաիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից քաղաքին աղբատար մեքենաներ նվիրելու մասին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դա որակել էր կոռուպցիոն գործարք։

  • Կիսվել: