երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս բլոգերը Gelandewagen-ը նետել է ուղղաթիռից․ պատճառն Instagram-ն է

Ռուս բլոգերը Gelandewagen-ը նետել է ուղղաթիռից․ պատճառն Instagram-ն է

Ռուս բլոգեր Իգոր Մորոզը պատմել է, թե ինչու է ուղղաթիռից նետել Gelandewagen մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Բլոգերը նշել է, որ պատրաստվել է մի քանի ամիս և գաղափարի իրականացման համար ներգրավել է իր ընկերներին: Մորոզը նաև ասել է, որ այդ արարքով փորձել է տպավորել իր ինստագրամյան հետևորդներին:

Նախաձեռնողները Մոսկվայի երկու բնակիչներ են, որոնք խոշոր գործարքի շուրջ գրազ են եկել: 

Լրատվամիջոցի տվյալներով` 20 րոպե ուղղաթիռի թռիչքի համար տղամարդիկ 250 հազար ռուբլի են վճարել: 1995 թվականի արտադրության Mercedes Gelandwagen ավտոմեքենան ուղղաթիռին են ամրացրել ճոպանով, իսկ հետո 300 մետր բարձրությունից ցած նետել: Մեքենայի մոտավոր արժեքը 1 միլիոն ռուբլի է գնահատվում:

  • Կիսվել: