հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվում ձերբակալել են վարորդին, ով մեքենայում լսել է Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը

Բաքվում ձերբակալել են վարորդին, ով մեքենայում լսել է Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը

Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է սոցկայքում հայկական երգ տարածած վարորդին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Անցկացված «անհետաձգելի օպերատիվ-որոնողական» միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է անձը, որը սոցկայքում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, որ նա իր մեքենայի սրահում հայկական երգ է լսում:

Պարզվում է` մեքենայում հնչել է հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը:

Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ համապատասխան միջոցառումներ են տարվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: