ուրբաթ, հունիս 7
7 / 6 / 2024
Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով

Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններով

Բագրատ Սրբազանը «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակցիների հետ երթով հասավ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղ նրանց դիմավորեցին ծափողջույններով։

«Դուք այն մարդիկ եք, ովքեր խորքային իմաստով կարող են գնահատական տալ՝ անցյալից մինչև այսօր։ Որքան էլ պատմությունը լինում է երեկվա մասին, այնուհանդերձ, ես պատմությունն ուզում եմ տեսնել ապագայի աչքերով, թե ինչ են ապագայում գրելու այսօրվա մասին»,-աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրբազանը։

 Նա շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին՝ տարիների աշխատանքի համար. «Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք։ Խորքով ապրած ու ուսումնասիրած, մեր ինքնությունն ուսումնասիրած ու ուրիշներին փոխանցած մարդիկ եք։ Մեծ պատիվ է ձեր հետ հանդիպումը»։

  • Կիսվել: