շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բացի Շուռնուխի 10 տներից՝ բազմաթիվ տներ ու շենքեր են կառուցվել. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում տների կառուցման ուշացման մասին

Բացի Շուռնուխի 10 տներից՝ բազմաթիվ տներ ու շենքեր են կառուցվել. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում տների կառուցման ուշացման մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Շուռնուխում 13 տուն կառուցելու ծրագրի մանրամասներին չի տիրապետում, խնդրում է դիմել քաղաքաշինության կոմիտեին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

Ղուկասյանը շեշտեց, որ բացի Շուռնուխի տներից՝ բազմաթիվ այլ ծրագրեր կան։

«Երկում բացի Շուռնուխի 10 տնից բազմաթիվ շենքեր և տներ էլ են չէ՞ կառուցվել։ Այնպես չէ, որ Հայաստանում ընդամենն այդ 10 տունն է կառուցվում։ Այդ հարցով դիմեք ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որովհետև պատվիրատուն իրենք են, ես մանրամասն չգիտեմ»,- ասաց նա։

Հավելենք, որ Շուռնուխում 12 տուն կառուցելու որոշումն ընդունվել է դեռ 2021 թվականի ապրիլին։ Մինչ օրս արդեն 5 անգամ ծրագիրը հետաձգվել է, ու այժմ նշվում է, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի ապրիլին։

 

  • Կիսվել: