երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարի գրանցվել է հրդեհների առավելագույն քանակություն վերջին 16 տարիների ընթացքում․ ԱԻՆ

Այս տարի գրանցվել է հրդեհների առավելագույն քանակություն վերջին 16 տարիների ընթացքում․ ԱԻՆ

Հրդեհների քանակը, անցած տարվա համեմատ, էապես ավելացել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։

«Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 24-ի տվյալներով՝ գրանցվել է 12 595 տագնապի ազդանշան, որոնցից 10 116-ը կապված է եղել հրդեհի հետ»,-տեղեկացրեց, նա, հավելլով, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարի հրդեհների թվի աճը կազմել է 54,6 տոկոսով կամ 3574։ 

Փոխնախարարն իր խոսքում ընդգծեց, որ այս տարի գրանցվել է հրդեհների առավելագույն քանակություն վերջին 16 տարիների ընթացքում։ «Զոհվել է 6 և տուժել 63 մարդ։ Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 8 եւ 25 մարդ համապատասխանաբար»,- ասաց գեներալ-մայորը՝ ընդգծելով, որ հրդեհների 10,2 տոկոսը ծագել է բնակելի շինություններում՝ 1036 դեպք։

Հրդեհների 96 տոկոսը տեխնածին է, այսինքն՝ ծագում է մարդու մեղքով, և ճնշող մեծամասնությունը ծագել է խոտածածկ եւ անտառային տեղանքում՝ 64,6 տոկոս։

«Հաճախ նրանք, ովքեր պետք է հետեւեն իրավիճակին, հրդեհի առաջացման պահին իրենց տեղերում չեն լինում, եւ հարկ է լինում փնտրել նրանց։»,- ասան Վրեժ Գաբրիելյանը, սակայն հավաստիացրեց, որ հանրապետության ԱԻՆ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ծագած խնդիրը լուծելու համար։ 

 

  • Կիսվել: