Այս անհավանական գեղեցիկ հարսանիքին ներկա է եղել 1700 մարդ. ռուս հաղորդավարուհի Յուլյա Լիսենկոյի գրառումը Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն է։
Խնջույքին ներկա է նաև հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն, ով Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ և գրառում արել ճոխ հարսանիքի մասին։
«Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին։ Տոնում ենք սեր»։
Ի դեպ՝ հարսանիքն իրենց կատարումներով զարդարել են Ավրաամ Ռուսոն, Ստաս Միխայլովը, Սոսո Պավլիաշվիլին, Քրիստինա Օրբակայտեն, Լարիսա Դոլինան, A'Studio-ն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն։
Նշենք, որ երեկոյի հանդիսավարներն են Յուլյա Լիսենկոն, Նիկոլայ Բասկովը և Ավետ Բարսեղյանը։