շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Մարտի 9-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: