շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Աշխատանք՝  զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին

Աշխատանք՝ զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է հայտարարությամբ՝ աշխատանքի առաջարկ ներկայացնելով զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին։
 
Ըստ դրա, եթե քաղաքացին անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունի աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
 
«Մասնագետները կներկայացնեն Ձեզ ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հավելենք, որ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը շարունակվում է նաև 2024 թվականին։
 

  • Կիսվել: