երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ասֆալտապատում, գազաֆիկացում, մանկապարտեզների հիմնանորոգում. Պապիկյանը՝ կատարված աշխատանքների մասին

Ասֆալտապատում, գազաֆիկացում, մանկապարտեզների հիմնանորոգում. Պապիկյանը՝ կատարված աշխատանքների մասին

Այս տարի կատարվել են շուրջ 112 կմ ասֆալտապատման աշխատանքներ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, որ սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է և խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր, 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ գազաֆիկացվել է շուրջ 16 համայնք:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մշտապես եղել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սակայն հստակ է, որ մեր համայնքների մի զգալի հատված,  մասնավորապես, անտառամերձ հատվածները զուրկ են գազաֆիկացումից: Եվ չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա շեշտադրումը կատարել, այնուամենայնիվ, համայնքների` գազաֆիկացման ցանկությունը անտարբերության չի մատնվել: Եվ շուրջ 16 համայնք սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորել ենք»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ այս տարի հաջողվել է վերանորոգել և հիմնանորոգել 25 մանկապարտեզ, 65 շենքերի տանիքներ, արդիականացնել 15 շենքերի վերելակներ։

  • Կիսվել: