կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի 23/1 հասցեի հարևանությամբ գտնվող շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ այրվում է կայանված Citroen մակնիշի ավտոմեքենա։

Տեղում պարեկներ Անահիտ Ասատրյանը, Դավիթ Մադոյանը, Արման Խալաթյանն ու Հայկ Մկրտչյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել մի քանի ավտոմեքենա, որպեսզի հրշեջների աշխատանքը չբարդանա։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ե.-ին։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։

  • Կիսվել: