երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Գալստանյանին հակածխախոտային պայքարին միանալու համար

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Գալստանյանին հակածխախոտային պայքարին միանալու համար

Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին մեր քաղաքացիների առողջությունը կարևորելու և մեր հակածխախոտային պայքարին միանալու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը, ապա ուզում եմ հիշեցնել, որ այն տեղի է ունենում ընտրությունների միջոցով և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է Ազգային ժողով և կառավարություն, իսկ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում հիավիրած հանրահավաքի ժամանակ Գալստանյանը պարբերաբար զգուշացնում էր չծխելու մասին։

  • Կիսվել: