երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նկատողություն է ստացել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նկատողություն է ստացել

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նկատողություն է ստացել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 226-րդ հոդվածով, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»:

  • Կիսվել: