ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ովքեր են ներկա Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

Ովքեր են ներկա Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

Այսօր տեղի է ունենում Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնորեն Արշակ Մնացականյանի հարսանիքը:

Չնայած մամուլում նախորոք հրապարակված լուրերին առ այն, որ հարսանիքը լինելու է փոքր մասշտաբի՝ ներկա է լինելու միայն ամենա մոտ հարազատների և մտերիմների նեղ շրջանակ, ըստ հրապարակված նկարների և Infoport.am-ի աղբյուրների, խնջույքը իրականում բավականին բազմամարդ է։ Հարսանիքին ներկա է գրեթե ողջ նախկին իշխանական բոմոնդը։

Իրենց ներկայությամբ խնջույքը պատվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, Տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը, Պետգույքի կառավարման նախկին պետ Արման Սահակյանն իր տիկնոջ հետ, նախկին պատգամավոր Արմեն Աշոտոյանն իր տիկնոջ հետ և այլ նախկին կարկառուններ:

  • Կիսվել: