շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու HOWO բեռնատարը. կա տուժած

Արմավիրի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու HOWO բեռնատարը. կա տուժած

Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը, ով ավտոմեքենայից դուրս է բերել վիրավորին, ապա տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է HOWO-ի վարորդի և Nissan-ի՝ հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: