շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ներն ու «07»-ը. կա վիրավոր

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ներն ու «07»-ը. կա վիրավոր

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մյասնիկյան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Գրիգոր Գ․-ի վարած Mercedes մակնիշի, 22-ամյա Արարատ Զ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 19-ամյա Սիմոն Հ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սիմոն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։Վարորդներին ու վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արայիկ Աբդոյանն ու կրտսեր պարեկ Սևակ Վարդանյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվ

  • Կիսվել: