Արարատ գյուղում կոտրել են հացատան ապակիները եւ հափշտակել հեռուստացույցը (տեսանյութ)
Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել, տեղեկացնում են Ոստիկանությունից:
Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 8-ին, ժամ 23.30-ի սահմաններում, կոտրել է Երեւան-Մեղրի ճանապարհին` Արարատ գյուղի տարածքում գտնվող հացատան ապակիները եւ գաղտնի հափշտակել հեռուստացույց:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: