չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արագածոտնում մեքենայի պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած

Արագածոտնում մեքենայի պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած

Հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Կիսվել: