երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապօրինի ծառահատում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Ապօրինի ծառահատում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Հունվարի 10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Տղամարդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել 2019 թ. հոկտեմբերին «Հայանտառ ՊՈԱԿ» Նոյեմբերյանի անտառտնտեսության «Դովեղի» անտառպետության 7-րդ պահաբաժնից, հետագայում մանրացնելու և վառելու նպատակով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: