երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է. Նազենի Հովհաննիսյան

Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի աղմկահարույց ելույթին։ Նա,  մասնավորապես, գրել է․
 
«Ես չեմ հասկանում, երբ անընդհատ համեմատում են, ու համեմատում Վատը` ավելի Վատի հետ: Գերադասելի է անցյալի վատից օրինակ քաղել ու ձգտել լավին, գրագետին ու կառուցողականին:
Նախկին ԱԺ- ում էլ, ինչպես հիմա կան և կային և գրագետ, և անգրագետ ու անիրազեկ, և անհասկանալի հոգեկերտվածոի, և սկզբունքային կամ հույժ անսկզբունք, անհումոր կամ լավ հումորով, մարդկային կամ տմարդ, մասնագիտական լավ կրթությամբ կամ մասամբ դեբիլ ներկայացուցիչներ: ԿԱՅԻՆ ՈՒ ԿԱՆ:

Բայց չի նշանակում, որ, կրթության հարցը բարձրացնող այս աղջկա ասածի մասին գրառմանս պետք է հակադարձել շմայսով կամ նման մեկով… Ես խոսում եմ կրթության մասին, և իմ հղումն անում եմ ԱԺ ամբիոնից հնչած, հատուկ նախապես պատրաստած ելույթով պատգամավորի խոսքից, որն ի դեպ լրիվ պատահաբար տեսա ֆբ լրահոսում: Նախկինում էլ, իսկ հիմա առավել ևս սովորություն ու ժամանակ չունեմ ԱԺ ելույթները լսելու, միայն գործի բերումով, եթե պետք է հյուր լինեն կամ կարևոր հարց է :

Ու ամենասխալը ես( մենք) այստեղ եմ: Որովհետև ՊԵՏՔ Է լսել ու լինել տեղեկացված, թե ինչ օրենքներ են ընդունում, թե ինչպես կամ ովքեր են ընդունում: Թե ինչ արդյունք կամ անհարմարություն ունեն այդ օրենքները:


Ես ՎՍՏԱՀ ԵՄ , որ կառուցողական քննարկումները միայն օգտակար կլինեն ներկայիս կառավարությանը, օրենսդրին, առավել արդյունավետ գործելուն:
Հարգելի իրական կամ ֆեյք օգտատերեր))) Մի հարկադրեք մարդկանց դառնալ անտարբեր, մի բերեք անընդհատ միայն վատի համեմատությունն ու մի արդարացրեք ակնհայտ սխալները, երբ կարելի փորձել դրանք ՇՏԿԵԼՈՎ կառուցել Երկիրը:
Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է, անկյանք: Իսկ մենք ապրելու համար այս մեն մի Հայրենիքն ունենք` իր տարբեր մարդկանցով լեցուն: Պետք է սկսել ի վերջո ՀԱՄԱկեցության ու ՀԱՄԱգործակցության եզրերը գտնել: Համերշխություն և առողջություն բոլորիս ( թարմացված):

Նախ խոսԱլ չի, խոսԵլ է ( ասաց, խոսեց), ի վերջո երկրի կարևորագույն ամբիոններից պետք է հնչի գրագետ հայերենը: ( Մյուս սխալներին չանդրադառնամ, չմանրանամ, համեստ մնամ):
2. Ես չեմ բացառում, որ բոլորս ունենք կարծրատիպեր, ես էլ այդ թվում, թե որպես մարդ, թե՛ որպես ուսուցիչ( դասախոս): Բայց, չեմ հասկանում, արդյոք բազմապիսի խեղդող խնդիրների մեջ ինչու՞ են հասել 2013 թ- ին` Շիրակ և «անհանգստանում» ԱԺ- ի ամբիոնից մի ամբողջ ճառ( ոչ դրական) նվիրելով ուսուցչուհուն …


Այո, համեստ պիտի լինի մարդը, այո ՊԵՏՔ է լինի համեստ, խոնարհ ու դա անհավասարության կամ կարծրատիպի հետ որևէ աղերս չունի: Արժանապատիվ ու ինքնաբավ մարդն է լինում համեստ ու խոնարհ( անկախ տարիքից): Իսկ լացկան տղամարդը որոշում կայացնող չի դառնա , լացն էլ , անեծքի ու հայհոյանքի պես սովորություն է , փոքր երեխան հստակ սահմանումներով է ձևավորում իր աշխարհը, երբ այդ սահմանումները լղոզվում են, լղոզվում է նաև աշխարհի ամբողջականությունն ու երեխայի դերն ու տեսակը` այդ աշխարհում:
Խեղված հոգիներով, ոչ կիրթ, ոչ էլ մանավանդ առողջ հասարակություն չենք կարող ունենալ, ինչի հետ այսօր ամենից շատ ենք բախվում:

  • Կիսվել: