երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անախորժ բաներ ենք լսում, բայց աչք փակում. Հակոբյանը՝ ՀՀ տեղեկատվական դաշտում ՌԴ-ի ներկայացվածության մասին

Անախորժ բաներ ենք լսում, բայց աչք փակում. Հակոբյանը՝ ՀՀ տեղեկատվական դաշտում ՌԴ-ի ներկայացվածության մասին

Այսօր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Լազարևյան ակումբի» երևանյան նիստում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և ասաց, որ ուզում է կոտրել կարծրատիպը, թե Հայաստանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանը թույլ է ներկայացված, և նշաձողն ուրիշներն են զբաղեցնում:

Նա ընդգծեց, որ  ռուսական «РТР»-ը, «Առաջին ալիքը», «Կուլտուրան» և «ՄԻՐ»-ը ունեն հանրապետական ծածկույթ, «CNN»-ը՝ քաղաքային ծածկույթ ունի: Նույնը՝ ռադիոյի դեպքում: Ամբողջ Հայաստանում մալուխային ցանցերում հեռարձակվում են 155 ռուսական հեռարձակողներ, որոնք ներկայացնում են ամենատարբեր հաղորդումներ՝ մանկականից մինչև մշակութային և ժամանցային:

Հակոբյանն ասաց. «Ես չեմ հասկանում, երբ խոսում են Հայաստանի տեղեկատվական շուկայում ռուսական լրատվամիջոցների ներկայության մեծացման մասին: Այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ օգտագործվում։ Երբեմն անգամ տեղեկատվությունն ավելի շատ է, քան անհրաժեշտ է: Մեզ համար անախորժ բաներ ենք լսում, բայց աչք ենք փակում, անգամ՝ երբ խախտվում է Հայաստանի օրենսդրությունը»:

  • Կիսվել: