ԱՄՆ դեսպանը Ամանորի շնորհավորական ուղերձը հղել հայ ժողովրդին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ամանորի ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«ԱՄՆ դեսպանությունն իր ամանորի ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանին և համասփյուռ հայերին։ Թո՛ղ Նոր տարին լինի երջանկության, բարեկեցության ու խաղաղության տարի։ Տոնական հոլովակում դեսպան Թրեյսիին են միացել հայ և ամերիկացի փոքրիկներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամության վառ ապագան։
Մենք շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը։
Թո՛ղ 2020-ը լինի խաղաղության և բարեկեցության տարի ձեզ և ձեր սիրելիների համար»,- ասված է ուղերձում։