ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԻՆ-ը ուղղաթիռներ կունենա

ԱԻՆ-ը ուղղաթիռներ կունենա

Անձրևներով պայմանավորված, վերջին շրջանում հրդեհներ համարյա չունենք։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հրդեհ ասելով նկատի ունեմ խոտածածկ, անտառային տարածքները: Այս տարի սովորական տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Մենք պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին»,- ասաց նախարարը։

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝  այսօր տեխնիկական վերազինման խնդիր կա, թեև այս տարի այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես, ըստ նրա, մոտ 260 մլն-ի ձեռքի գործիքներ են գնել, որը չունեին։

«Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։ Ճապոնական ուղղությամբ սպասում ենք 22 ավտոմեքենա, Ռուսաստանից՝ 26: Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք»,- ընդգծեց նախարարը։

Ֆելիքս Ցոլակյանը նաև հայտնեց, որ ԱԻՆ-ը ուղղաթիռ ևս կունենա. «Որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Նոր ուղղաթիռների մասին է խոսքը։ ԱԻՆ-ն առանձին չի կարող ուղղաթիռներ ունենալ»:

 

  • Կիսվել: