երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Horizon հայկական հեռուստաալիքի լրագրող Վրույր Թադևոսյանը։

«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը ((Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել։

  • Կիսվել: