կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ադրբեջանցի մարդասպանի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի դեռ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք. հարցում են արել, պատասխանել ենք եւ չենք ուշացրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ Ռուսաստանի հայ քաղաքացու սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվողն ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեց Բաքվին:

«Դա ընթացակարգ է, որից մենք չենք շեղվել: Եթե իրենք հանցագործին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվում է, թե ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հմիջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել հարցին, թե այն պահին, երբ իրենք պատասխան էին ուղարկում ՌԴ, ադրբեջանցին արդեն ազա՞տ էր արձակվել, թե ոչ:

«Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են, բաց են թողել, երեւի դուք էլ եք տեղյակ: Դե դա ռուսական կողմը պետք է պատասխանի»,-ասաց ՆԳ նախարարը:

Նա նշեց, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասով ՌԴ-ից հարցում չեն ստացել:

  • Կիսվել: